Աղջիկը վիրահատությամբ փոքրացրել է կուրծքը, որպեսզի այն կարողանա տեղավորվել հարսի շորի մեջ․ լուսանկարներ
Life
Ամերիկացի գեր ֆոտոմոդել Էշլի Ալեքսիսը կրծքերի փոքրացման վիրահատություն է արել, որպեսզի կարողանա հարսանեկան զգեստ հագնել՝ տեղեկացնում է Fox News-ը:

Վիրահատությունը տևել է 7 ժամ: Վիրաբույժները կնոջ կրծքերից 1,8 կգ հյուսվածքներ են հեռացրել: Մոդելը պետք է վեց ամիս վերականգնողական կուրս անցնի:
Ալեքսիսի խոսքով՝ ինքը կրծքերը փոքրացնելու մասին որոշում է ընդունել դեռ անցյալ տարի. 27-ամյա մոդելը նշում է, որ մեծ կուրծքը մեջքի ցավեր էր առաջացրել, խանգարել ուսահոդերին, ինչպես նաև խախտել մարմնի կեցվածքը: «Երբ պարզվեց, որ այն չի տեղավորվում հարսանեկան զգեստի մեջ, դա դարձավ վերջին կաթիլը»,- ասել է մոդելը: