Ֆեյսբուքյան ծանոթությունն կնոջը կողոպտելով
ՀասարակությունԱրարատի մարզում մայիսի 11-ին կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի՝ 43-ամյա Ռիտա Մ.-ն ոստիկանության Արարատի բաժին հայտնել է, որ ինքը ծանոթացել է մի տղայի հետ, ով ներկայացել է որպես Արթուր Վ. եւ նրան պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզ, այցելել Խոր Վիրապի վանք։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ռիտան Մ.-ն այնուհետեւ հայտնել է, որ Արթուր Վ.-ի հետ ցանկացել են տեսարժան վայրերը նկարեն ու դրա համար սար են բարձրացել, ու մինչ ինքը կդիրքավորվեր, որ տղան իրեն լուսանկարի, վերջինս դրա փոխարեն հափշտակել է իր ոսկյա վզնոցը, ականջօղերը, մատանին եւ դիմել փախուստի։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Արթուր Վ.-ի ինքնությունը, Opel մակնիշի համարանիշները պարզելու, ինչպես նաեւ Արթուր Վ-ին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռիտա Մ.-ն եւ Արթուր Վ.-ն միմյանց հետ ծանոթացել են Facebook սոցիալական ցանցի միջոցով։