Սերժ Սարգսյանը չի ընդունել Ալեքսանյանին
ԱմենաընթերցվածՎարչապետի` «խաղի կանոնները բոլորի համար նույնն են լինելու» հայտարարությունից հետո, շաքարավազի շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնող Սամվել Ալեքսանյանի սիրտը դող է ընկել: Ասում են` պատգամավորը շտապել է նախագահի նստավայր, բայց չի կարողացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Նրան տեղեկացրել են, որ նախագահը Կարեն Կարապետյանին ազատություն է տվել ու եթե ինչ որ հարց ունի, պետք է Կարապետյանին հանդիպի:
Ըստ լուրերի` Ալեքսանյանն այսօր ոչ միայն ներկա է եղել Աժ նիստին, որտեղ քննարկվում էր Կառավարության ծրագիրը, այլև դրա ընդունումից հետո շտապել է մոտենալ վարչապետին ու շնորհավորել ծրագրի ընդունման կապակցությամբ: