Քենդալ Ջեները՝ նոր ֆոտոշարքում
Life22-ամյա Քենդալ Ջեները դարձել է Elle USA պարբերականի նոր համարի հերոսուհին։ Մոդելը զարդարել է պարբերականի շապիկը, ֆոտոշարքում լուսանկարվել և հարցազրույց տվել, որտեղ պատմել է կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ հարաբերությունների, իր նյարդային խանգարման և այլ բաների մասին։
Հարցազրույցում Քենդալն ասել է, որ նախկինի պես պայքարում է նյարդայնության և տագնապի դեմ։

«Ես սկսել եմ տրանսցենդենտալ մեդիտացիայով զբաղվել։ Իսկ երեկոյան դիտում եմ Netflix-ի սերիալները։ Դա հանգստացնում է»,-ասել է Քենդալը։
Հոգեկան անկայունության դեմ պայքարում օգնում է նաև համացանցից չափավոր օգտվելը։ Քենդալը պարբերաբար «առանց համացանցի» օրեր է անցկացնում։ Դրա փոխարեն նա նախընտրում է կենդանի շփումը։ Նա շատ է մտերմացել քրոջ՝ Քայլիի հետ, հատկապես նրա մայրանալուց հետո։
