Հայերեն


Գևորգ Պետրոսյան. «Հանրությանը կոչ եմ անում նման ասեկոսեներին լուրջ չվերաբերվել»

Հասարակություն

Past.am

ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով 2009 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, օրերս Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարել էր հետևյալ գրառումը.
«Խոսելով «Ծառուկյան» դաշինքին առաջարկվող նախարարական պորտֆելների թեմայից, ոմանք անհարկի անձնավորում են խնդիրը... Ի սկզբանե ասեմ, որևէ հավակնություն որևէ գործադիր մարմնում չունեմ... Ես իմ աշխատուժը նպատակահարմար եմ գտնում տնօրինել օրենսդիր մարմնում... Ես ունեմ քաղաքական ղեկավար, և միմիայն իրեն է պատկանում կոնկրետ ոլորտներում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը հայտնելու իրավունքը...»: 
Past.am-ը ԱԺ պատգամավորից փորձեց պարզել, թե իրականում ինչն է եղել նման գրառում կատարելու պատճառը: Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են եղել, որով օգտատերերը կարծիքներ են հայտնել տարբեր թեկնածությունների, այդ թվում իր՝ գործադիր տեղափոխվելու վերաբերյալ՝ ցանկանալով նրան տեսնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Եվ նման գրառումներին վերջ տալու և այդ հարցի վերաբերյալ հրապարակային պարզաբանում տալու նպատակով էլ կատարել է այդ գրառումը:

«Նման գրառումները երբեմն ոմանց համար հիմք են հանդիսանում շրջանառության մեջ դնել այնպիսի խոսակցություններ, թե իբև ես անձամբ պայքարել եմ այդ պորտֆելի համար: Այդ իսկ պատճառով, ես ի լուր ամենքի կատարել եմ այդ գրառումը, հիմա էլ վերահաստատում և հայտարարում եմ, որ ես գործադիր մարմնի որևէ թևում, որևէ կարգավիճակում որևէ պաշտոնի հավակնություն չունեմ: Ես կարծում եմ, որ ինձ համար ամենաարդյունավետ աշխատանքն օրենսդիր գործունեությունն է, և ես կարծում եմ՝ այս 11 ամիսների ընթացքում չեմ թերացել իմ պարտականությունները կատարելիս: Այդ դաշտում ավելի շատ եմ կարողանում նպաստել « Ծառուկյան»  դաշինքի և « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կենսագործմանը և որևէ այլ նպատակ չունեմ և չեմ կարող ունենալ»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը ժողովրդին աջակցել է առանց որևէ նախապայմանների և Գագիկ Ծառուկյանը բազմիցս մամուլով հայտարարել է, որ ինքն անձամբ և դաշինքի պատգամավորները միացել են համաժողովրդական շարժմանը միայն ու միայն ժողովրդի ձայնն իր տրամաբանական ավարտին հասցնելու և ոչ թե պորտֆելներ ստանալու կամ իշխանությունում նոր դիրքեր զբաղեցնելու համար: Այս կանոնը բացարձակ է, որից մազաչափ շեղում չկա և չի կարող լինել:

Այսօր մինչ կառավարության ամբողջական ձևավորումը տարատեսակ անուններ հնչեցին, տարբերակներ քննարկվեցին, ավելին՝ շրջանառության մեջ դրվեց նույնիսկ տեղեկատվություն, թե մասնավորաբար ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վիրավորված է, որ ինքը չէ նշանակվելու փոխվարչապետ, ավելին՝ պատրաստ է վայր դնել մանդատը: Ասում էին, թե իբր էլի մեկ-երկու անձի նեղացածություն կա:

«Մեր կուսակցությունը կուռ ընտանիք է և այս կամ այն պաշտոնին հավակնելու մարմաջը չի կարող սասանել մեր կուսակցության հեղինակությունն ու ամուր դիրքերը: Խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում և Ձեր նշած անձինք, իրավունք չունեն և չեն էլ փորձել շեղվել այդ գծից: Դա բացարձակ հերյուրանք է: Ծառուկյանն իր գործելաոճին համապատասխան, լսում է բոլորի կարծիքները և նոր միայն ընդունում քաղաքական որոշումներ: Մեր ղեկավարը հիանալի պատկերացնում է իր թիմի յուրաքանչյուր անդամի ունակությունները: Այս պահին վստահաբար պնդում եմ, որ մեր կուսակցականների միջև և առհասարակ խմբակցությունում որևէ խժդժություն չկա և չի կարող լինել: Իսկապես մեր պայքարն ու շարժմանն աջակցելը չի եղել նախապայմաններով և հանուն ինչ որ պաշտոնի>,- Past.am-ի հետ զրույցում նշեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորը հավելեց նաև, որ ժողովրդի շրջանում կարող են տարբեր քննարկումներ լինել և որևէ մեկը չի կարող քննադատության ենթարկվել կարծիք հայտնելու համար, բայց այլ է խնդիրը, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարականների դեպքում իր և մյուս թիմակիցների անելիքին, Պետրոսյանն ասաց, որ իրենք միասնական թիմի մասն են, և պատրաստ են կատարել իրենց քաղաքական ղեկավարի քաղաքական բնույթի ցանկացած հանձնարարականը:

«Մենք կուռ թիմի անդամ ենք, և մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը միշտ էլ ընդունելի է մեզ համար: Եվ քանի որ իմ ղեկավարը նույնպես համակարծիք է՝ առ այն, որ իմ աշխատուժն ավելի նպատակահարմար է օգտագործել օրենսդիր մարմնում, ուստի որևէ այլ խոսակցություն լինել չի կարող: Այս ամենից զատ թե ինչպիսի խոսակցություններ կլինեն, կամ ինչպիսի ասեկոսեներ կլինեն, հանրությանը կոչ եմ անում որևէ խոսակցության լրջորեն չվերաբերվել: Եթե կուսակցության ղեկավարի կողմից այլ հանձնարարական ստանամ, ապա պատրաստ եմ կատարել նաև դա»,- խոսքը եզրափակեց Գ. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար
Ամենադիտված