Տիրուկ Հակոբյանը դարձավ 23 տարեկան․ աղջկա ընկերոջ անակնկալները
Life«Կարմիր բլուր» սերիալում Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանը դարձել է 23 տարեկան: Թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, ինչ յուրահատուկ նվեր է ստացել սիրելիից, հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Սիրում եմ նշել տարեդարձերս, պարել, ուրախանալ: Շատ ուրախ եմ, որ հենց մայիսի 9-ին եմ ծնվել. ինձ համար յուրահատուկ օր է, մի տեսակ շատ իմն է»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին եւ հավելել, որ եթե նախորդ տարիներին ինքն է զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ապա այս անգամ ամեն ինչ բոլորովին այլ կերպ է եղել.«Ոչնչի մասին չեմ իմացել: Անակնկալները սկսվել են կեսգիշերից եւ շարունակվել ողջ օրվա ընթացքում: Այս տարվա ծնունդս անվանում եմ անակնկալներով եւ սիրով լի»:

