«Հիշեցի իմ մանկությունը, ու այն, ինչ չկար իմ մանկությունում». Առաջին տիկին
ՀասարակությունԵրևանի թիվ 126 մանկապարտեզն այսուհետ կոչվելու է «Ժպիտներ», քանի որ հիմնանորոգումից հետո այն ժպիտ է պարգևում թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին։ Այսօր տեղի ունեցավ արդեն լիովին նոր ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
«Այսօր իրականություն դարձավ իմ աշխատողների և ծնողների բաղձալի երազանքը։ Այսուհետ ծնողների և երեխաների աչքերին վստահ ու համարձակ կնայենք»,- իր ելույթում ասաց մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը։
Շարունակությունն՝ այստեղ