Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել բանտում և բաց թողնել աշխարհի առաջնությունը հարկերից խուսափելու պատճառով:
Պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ բանակցությունների մեջ է Իսպանիայի հարկային ծառայության ինչպես նաև հարկային դատախազության հետ: Նշենք, որ Ռոնալդուն մեղադրվում է տարիներ շարունակ հարկային հանցագործություններ կատարելու մեջ:
Նույն աղբյուրի համաձայն Ռոնալդուն ընդունել է հարկային հանցագործության վերաբերյալ առաջադրված մեղադրանքի 4 կետերը և պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո տուգանք բանտում չհայտնվելու համար:
Ռոնալդուի փաստաբանները փորձում են խնդիրը կարգավորել մինչև այս տարվա հունիսին Ռուստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: