22-ամյա աղջկա զանգը շտապօգնություն բանի տեղ չեն դրել․ նա մահացել է սրտի նոպայից
ԱշխարհՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքի բնակչուհի 22-ամյա Նաոմի Մուսենգան զանգ է տվել շտապ օգնության ծառայություն և բողոքել է փորի հատվածում ուժեղ ցավերից, սակայն շտապ օգնության աշխատակիցը լուրջ չի վերաբերվել աղջկա բողոքներին և նրա մոտ բրիգադ չի ուղարկել,- հաղորդում է Daily Mail-ը:
Ձայնագրության մեջ, որ հիմա ուսումնասիրում են քննիչները, լսվում է, թե ինչպես է աղջիկն ասում. «Ցավում է, ես կմեռնեմ»: Ի պատասխան օպերատորը ծիծաղով պատասխանում է. «Բնականաբար, դու կմահանաս, ինչպես և բոլորը»: Արդյունքում շտապ օգնության աշխատակիցը առաջարկում է Նաոմիին սովորական բժիշկ կանչել և կախում է լսափողը:
Արդյունքում աղջիկը ստիպված է լինում բժշկական այլ ծառայության դիմել, և բժիշկները միայն հինգ ժամ հետո են գալիս նրա մոտ: Նաոմիին հիվանդանոց են հասցնում, որտեղ նա մահանում է սրտի նոպայից: Դիահերձման արդյունքում պարզվում է, որ աղջկա մոտ ուժեղ ներքին արյունահոսություն է եղել:
Մահացած աղջկա ընտանիքը հրապարակել է Նաոմիի զրույցի ձայնագրությունը շտապ օգնության աշխատակցի հետ: Աղջկան մերժած օպերատորը հեռացվել է աշխատանքից: Կատարվածի հետաքննությամբ զբաղվում է դատախազությունը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք մեղավորները կպատժվեն: