Պետեկամուտների կոմիտեն «գցել է» գործարարներին
ՏնտեսությունՀայաստանյան գործարարների մի խումբ ներկայումս խիստ զայրացած է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի վրա:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, երբ ՀՀ Վերահսկիչ պալատը մտել է ՊԵԿ ստուգումների, ֆինանսական հարցեր լուծելու անհրաժեշտություն է ծագել: Հենց այդ հարցով էլ Վ.Հարությունյանը դիմել է գործարարներին, որոնք էլ ընդառաջել են նրան: Սակայն ժամանակի ընթացքում հասկացել են, որ ՊԵԿ-ն ուղղակի «քաշել» է իրենց, քանի որ նախևառաջ Վերահսկիչ պալատի գործունեությունն առնչվում է պետական կառույցների, այլ ոչ անհատների հետ: Արդյունքում սկսվել է լուրջ «ռազբորկա», քանզի գործարարները պահանջում են իրենց գումարները: