Յանա Եգորյանը՝ ավտոլվացողի դերում
Սպորտ
Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը հայտնվել է ավտոլվացողի դերում:
«Հպարտանում եմ ինձանով: Առաջին անգամ ինքս մեքենա լվացի: 150 ռուբլի եւ պատրաստ է: Շատ մատչելի է»,- Ինստագրամում գրել է ռուսաստանցի մարզուհին:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Յանա Եգորյանը ժամանել էր Հայաստան եւ հետեւում էր Երեւանում անցկացված սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը:
Մարտ ամսին եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։