Տաթեւ Սարգսյանը քթի պլաստիկ վիրահատություն է արել: Հայկական մի շարք սերիալներից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչու է նման որոշում կայացրել եւ ինչ արձագանքներ է լսել:
«Երբեք քթիս տեսքից չեմ բարդույթավորվել: Եթե 3-4 տարի առաջ ինձ ասեին, որ նման վիրահատություն կանեմ, չէի հավատա: Նման մտադրություն չեմ ունեցել»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

Դերասանուհու խոսքով` վերջին երկու տարում է սկսել մտածել այս հարցի շուրջ. «Բայց քանի որ վախս գերակշռում էր, անընդհատ հետաձգում էի: Ի վերջո, ավելի գեղեցկանալու եւ հոգեպես լավ զգալու ցանկությունը հաղթեց բոլոր վախերը»:
