Հայերեն

Գոշի նոր տեսահոլովակի մանրամասներն ու հերոսուհին

Life

Երիտասարդ երգիչ, դերասան Գոշ Հակոբյանը, ով հեռուստադիտողներին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, վաղը  կներկայացնի նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Սրտիս հասցեն» երգի հիման վրա: Գոշը Tert.am Life-ին տրամադրել է  լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից ու բացել սյուժետային որոշ փակագծեր:

 

Նա նշեց, որ տեսահոլովակի հերոսուհին սիթքոմի իր խաղընկերուհին` Եվա Զոհրաբյանն է. «Տեսահոլովակում մենք  հանդես են գալիս հենց «Ոսկե դպրոցի» կերպարներով: Կարելի է ասել, Դավիթ-Անի և Դավիթ-Մաշա սիրային գծերի կարճ, սեղմված տարբերակն է, բայց նույնիսկ այն մարդը, ով ծանոթ չէ սիթքոմին, տեսահոլովակը դիտելով պատկերացում կկազմի՝ ինչ կատարվեց կամ ինչ է լինելու: Տեսահոլովակում կան դրվագներ, որոնք արդեն եղել են սիթքոմում, բայց ռեստավրացիայի են ենթարկվել»:

 

Տեսահոլովակի ռեժիսորը «Ոսկե դպրոցի» ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանն է: Գոշը նշեց, որ տեսահոլովակի մտահղացման համահեղինակ է, բայց ի սկզբանե երգը սիթքոմի սյուժետային գծով մատուցելու նպատակ չեն ունեցել: Գաղափարն ավելի ուշ է առաջացել։ «Քանի որ սիթքոմը որոշակիորեն իր լսարանն ունի, որն արդեն իսկ հետաքրքրված է այդ կերպարներով, դա ավելի խելացի քայլ էր նոր երգը սիրված սիթքոմի մոտիվներով ներկայացնելը,-ասաց նա և ավելացրեց, որ տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր և իրականացվել են հենց սիթքոմից հայտնի վայրերում, այդ թվում` դպրոցում։ –Մտածեցինք, որ նոր վայրեր ընտրելն ավելորդ կլինի և  որոշեցինք նկարահանումներն անել հեռուստադիտողին արդեն ճանաչելի և հոգեհարազատ դարձած տարածքներում»:

 

 

Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հենց սիթքոմի այս եթերաշրջանի 14-րդ սերիայի շրջանակում` հինգշաբթի` ժամը 21:00-ին, «Արմենիա Պրեմիումի» եթերում, այնուհետև հասանելի կլինի նաև երգչի՝ Յութուբի պաշտոնական ալիքում: Մեկուկես տարվա երաժշտական գործունեության ընթացքում սա Գոշի երրորդ տեսահոլովակն է: «Սրտիս հասցեն» երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Այն մեղեդային երգ է, որը, երգչի խոսքով, դրական շեշտադրում ունի, բայց փոքր-ինչ թախծելու առիթ էլ կտա ուկնդրողներին: Գոշից հետաքրքրվեցինք՝ իրական կյանքում իր սրտի հասցեն արդեն բնակեցվա՞ծ է, թե ոչ, ինչին նա արձագանքեց. «Որքան էլ, որ կուզեի սրտիս հասցեատեր լիներ, բայց չկա: Երբ Կյոկչյանն առաջարկեց երգի այդ վերնագիրը, այն միանգամից սիրտս մտավ»:

 

Հարցին, դժվար չէ՞ երգել սիրո մասին և փոխանցել էմոցիաները՝ սիրահարված չլինելով, Գոշը նկատեց. «Ընդհանրապես, ստեղծագործող մարդու համար դա կարևոր հանգամանք է և անմիջական կապ ունի ստեղծագործության հաջողության հետ։ Երբ սրտանց ես գրում երգը, ունկնդիրը հաստատ զգում է: Հնարավոր է՝ մի օր սիրահարվեմ կամ սիրեմ և ինչ-որ բան փոխվի, բայց դա արդեն ոչ թե ես, այլ ունկնդրողը կհասկանա»: 

 

Գոշի խոսքով` չնայած դերասանական գործունեությանը, երգն իր համար առաջնային տեղում է։ Նա հույս հայտնեց, որ սիրո մասին իր նոր աշխատանքը շատերին հոգեհարազատ կդառնա:

 

 

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված