Հայերեն


Բենզինի շուկայում նոր խաղացող կա. արդյունքում բենզինն էժանացել է

Տնտեսություն

«Առավոտը» գրում է․

Բենզինի մանրածախ գինը 20 դրամով նվազել է: Այսօր այս մասին ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, որի նախաձեռնությամբ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվել էր քննարկում մասնավորապես օտարերկրյա ներդրողների համար: Գործարարներին հրավիրել էին` լսելու թե ինչ խոչընդոտներ ունեն մեր երկրում բիզնես անելիս: Հարցին, թե այդ ինչպես եղավ, որ բենզինի գինը մեր երկրում միանգամից 20 դրամով նվազեց, այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գինը կտրուկ անկում ապրելիս այդքանով չէժանացավ բենզինը, պարոն Շաբոյանն ասաց, որ դաշտում նոր ներկրող է հայտնվել` «Մաքս գրուպը», ինչի հետեւանքով էլ գինն իջել է. «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ նոր ընկերությունն ավելի էժան գներով է բենզին ձեռք բերել եւ դրա արդյունքում իրականացվում է ավելի ցածր գնով բենզինի վաճառք»: Արտակ Շաբոյանի խոսքերով, շատ ոլորտներում վերջին ժամանակներում տնտեսվարողների թվաքանակն ավելացել է: Մանրամասները` տեսանյութում Գործարարների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն ասաց, որ հենց բիզնես դաշտում առկա թերությունների ու խոչընդոտների պատճառով երկար ժամանակ չի կարողացել Հայաստանից ուղիղ չվերթով մեկնել հայրենիք` Լեհաստան: Մեր երկրից վեց ամիս շարունակ դադարեցված է եղել լեհական ԼՈՏ ավիաընկերության ուղիղ չվերթը հենց պետության աջակցության բացակայության պատճառով, ուստի դեսպանն առաջարկեց պետական աջակցություն ցուցաբերել նաեւ օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններին: Նրա խոսքերով, ճիշտ է Հայաստանը միացել է, ներառվել է ԵՏՄ-ին, բայց Եվրոպական չափանիշներ էլ կկիրառվեն Հայաստանում, որովհետեւ դրա անհրաժեշտությունը եւս կա: Պյոտր Սվիտալսկին նաեւ նկատեց, որ սկսնակ ձեռնարկությունների համար դժվար է շուկա մտնելն ու առավելեւս կայանալը: Նա դրական համարեց, որ նոր կառավարության ծրագրում էլ խոսվում է բիզնեսի համար հավասար ու արդար խաղապայմաններ սահմանելու մասին: Արտակ Շաբոյանը գործարարներից հետաքրքրվեց, թե ինչպիսի խոչընդոտներ կան հայաստանյան բիզնես դաշտում` վստահեցնելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում մրցակցային դաշտի բարելավմանը եւ հավասար պայմաններ են ստեղծելու բոլորի համար: ՏՄՊՊՀ նախագահը նաեւ ասաց, որ օրենքները բարեփոխելու արդյունքում ոչ մի պետական պաշտոնյա իրավունք չի ունենալու իր լիազորությունները չարաշահել եւ միջամտել բիզնեսի գործերին` ցուցումներ տալ եւ այլն, հակառակ դեպքում ՏՄՊՊՀ-ն անձամբ կզբաղվի տվյալ պաշտոնյայով եւ նրան պատասխանատվության կենթարկի: Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն ասաց, որ պետք է հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումները եւ, առավելեւս, «նմանատիպ ժողովները հանգեցնեն շոշափելի արդյունքների»: Հարցին, թե ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում օտարերկրյա ընկերությունների համար, նշեց, որ հիմնական խնդիրներից են մաքսային սահմանի վրա վարչարարության հարցերը:

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված