Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
ՔաղաքականությունՔաղաքագետ, հրապարակախոս, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։ նա աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։
Նշենք, որ նոր Սահմանադրությամբ եւ օրենսդրական կարգավորումներով Անվտանգության խորհրդի կազմում այլեւս ընդգրկված չեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը:
Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են հետեւյալ պաշտոնյաները. վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: