Մարկոսի գոլերը՝ լավագույնների թվում (տեսանյութ)
ՍպորտՂազախական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի վարկածով, Հայաստանի հավաքականի ֆուտոլիստներ Մարկոս Պիզելին («Ակտոբե») և Կամո Հովհաննիսյաը («Ժետիսու») ընդգրկվել են Ղախաստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Միևնույն ժամանակ, 33-ամյա Պիզելիի «Ակժայիկի» դարպասը խփած 2 գոլերը հավակնում են 10-րդ տուրում լավագույնը ճանաչվելուն։
«Պիզելիի ակտիվությունը այն կարևոր հանգամանքն է, որի օգնությամբ «Ակտոբեն» կարող է խաղի սկզբից մինչև վերջ հույս դնել հարձակման վրա։ Խփած գնդակներ, գոլային փոխանցում և հիանալի խաղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի կատարմամբ։ Կամո Հովհաննիսյանն էլ աչքի ընկավ 2 գոլային փոխանցմամբ և վաստակեց 11-մետրանոց»,- գրում է pflk.kz-ն։
Հիշեցնենք, որ «Օրդաբասի»(4:2) հետ խաղում 2 գոլային փոխանցում կատարած և 11-մետրոնց վաստակած Կամո Հովհաննիսյանը ընդգրկվել էր նաև sports.kz-ի տուրի խորհրդանշական հավաքականում։