Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունԱրմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔՆ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է Տռուզյանը: