«Սամվել Բաբայանը պետք է ազատ արձակվի»․ ցույց դատախազության դիմաց
Բաց մի թողեք
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել էր բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:
Ցուցարարների ձեռքին կային ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Հատկանշական է, որ այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում էին «ազատություն քաղբանտարկյալներին»: