Նուշիկյանները դատարանում են հայտնվել
Տնտեսություն«Ժողովուրդ»-ը գրում է․
««Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի ընտանիքն է, հայտնվել է դատարանում։ «Ժոդովուրդ»–ը պարզեց, որ այս տարվա հուլիսին «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Իդա» ՍՊԸ-ից հօգուտ իրենց մոտ կես միլիոն դրամ բռնագանձելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամի Նուշիկյանը միջնորդել է «Իդա ՍՊԸ»–ի գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնել, ինչը նախագահող դատավոր Գայանե Մազմանյանի կողմից, բնականաբար, բավարարվել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։