Հայերեն


Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի» վտանգավոր պատկերացումներին. «Առավոտ»

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.

Եթե երթուղային տաքսու վարորդը ծխում է, դուք ունեք երկու տարբերակ՝ լռել կամ վարորդին նկատողություն անել: Եթե երկրորդն եք ընտրում, վարորդն ունի մի քանի տարբերակ՝ 1/ սուսուփուս հանգցնել ծխախոտը (քիչ հավանական է), 2/ կյանքից, բախտից, իշխանությունից, կարմիր գծերից եւ արագաչափերից բողոքելով՝ հանգցնել ծխախոտը եւ, վերջապես, 3/ ուղարկել ձեզ շատ հեռու: Այդ վերջին դեպքում դուք ունեք երկու տարբերակ՝ փոխադարձաբար ուղարկել վարորդին նույն հասցեով կամ դուրս գալուվ մեքենայից՝ գրանցել դրա համարը եւ բողոքել քաղաքապետարան: Հայաստանում երկրորդ տիպի վարքագիծը համարվում է «ղզիկական», արգահատելի, մեր ազգին ոչ հարիր: Իզուր. «հայաթի», համայնքի, գետտոյի, սուտի «գողականի» կեցվածքից ժամանակն է անցնել պետության քաղաքացու մտածողությանը: Կասեք՝ քաղաքապետարանը քաղաքապետարան չի, ոստիկանությունը ոստիկանություն չի, դատարանը դատարան չի եւ ընդհանրապես՝ պետությունը պետություն չի: Համաձայն եմ: Բայց վերը նշված պետական ինստիտուտներում նստած են ձեր եւ երթուղայինի վարորդի նման մարդիկ, որոնք ճիշտ մեզ նման կանգնում են երկընտրանքների առաջ: Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի», «մարդկության» հնացած, ասիական պատկերացումներին: Եթե ձեզ հետ անարդար են վարվել, մի՛ փորձեք հաշվեհարդար տեսնել, «տղա բերել» կամ դիմել ծանոթ ոստիկանին, որ նա փորձի խնդիրը տնավարի լուծել (հաճախ փողով): Կան պետական մարմիններ, որոնց պարտքն է դրանով զբաղվել՝ պետք է դիմել հենց նրանց: Մի՛ վախեցեք ձեռք բերել «գործ տվողի» կամ «մատերյալ գրողի» համբավ: Այդ կառույցներն, այո, կոռումպացված են, չունեն պատշաճ պատրաստվածություն եւ պրոֆեսիոնալիզմ, եւ երբեմն ավելի լավ է՝ ոչ մեկին չդիմել, քան նրանց հետ գործ ունենալ: Բայց դրա այլընտրանքը կամայականությունները եւ ապօրինությունները շատացնելն ու բազմապատկելն է: Ձեզ օգնած «հեղինակավոր տղեն» հետո՝ ընտրությունների ժամանակ, շատ հավանական է, կխնդրի ձեզ «աշխատել» իր (հենց ի՛ր, ոչ թե իշխանության) համար: Ձեզ օգնած «ջիգյարով ոստիկանը» կշարունակի կաշառքներ վերցնել ինչպես ձեզնից, այնպես էլ, շատ հնարավոր է, ձեր իրավունքները խախտածից: Դիմել պաշտոնապես եւ պահանջել պետական մարմիններից կատարել իրենց պարտականությունները՝ դա է թեեւ դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհը: Իսկ պահանջելու գործիքներն, իհարկե, քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցներն են:
…Արեւմուտքում, երբ մայրուղում տեսնում են, որ մեկը օրենքը խախտելով է քշում, տեսագրում են եւ տեսագրությունը ուղարկում են ոստիկանություն: Մեր ընկալմամբ՝ նման մարդիկ «գործ տվող» են, իսկ իրականում դրան կա այլ անուն՝ քաղաքացի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված