«Ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություններ ունեմ». ԱԱԾ ղեկավար
ՔաղաքականությունԱզգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։
«Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ», - ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը վերաբերող հարցին, երբ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երևում էին։