Հայերեն

Կույս՝ ձեզ սպասում են հետաքրքիր արկածներ․ օրվա աստղագուշակը

Life

Խոյ: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառումներ կազմակերպելով: Հանդիպումները շատ արդյունավետ են, մասնագիտական հարցերի քննարկման ժամանակ դուք կկարողանակ պնդել ձեր տեսակետը և միևնույն ժամանակ հակառակորդներ ձեռք չբերել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի առավելապես ստեղծագործող մարդկանց համար: Վերջիններս իրենց տաղանդը գործադրելու անսպասելի հնարավորություններ կգտնեն: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների համար: Առաջին հերթին սա վերաբերում է իրենց երկրորդ կեսին գտած և սիրած մարդու հետ փոխըմբռնման ձգտող Խոյերին:

Ցուլ: Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ կծագեն, բայց դրանք հեշտ հաղթահարելի կլինեն անսպասելի գաղափարների շնորհիվ: Կարելի է նոր օգնականներ և դաշնակիցներ փնտրել: Նրանց հետ ձեր համագործակցությունը արդյունավետ կլինի: Չարժե վշտանալ, եթե ինչ-որ հին կապեր կտրվեն: Դա միայն ձեր օգտին է:

Մտերիմներին կշրջաատեք հոգատարությամբ՝ մնալով սակայն նրբանկատության սահմաններում, չանցնելով որևէ մեկի անձնական տիրույթները: Հնարավոր են ընտանեկան հարաբերությունների նշանակալի դրական փոփոխություններ ձեր ջանքերի շնորհիվ: Կհաջողվի վերջ դնել սիրելի մարդու հետ ունեցած տարաձայնություններին:

Երկվորյակ: Հաջող օր է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցեր կարգավորելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր չի դավաճանի: Կարելի է սկսել նոր բիզնես-ծրագրեր, փոխել աշխատանքը կամ պայմանավորվել համագործակցել նոր գործընկերների հետ:

Անձնական հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, դուք կհարմարվեք անգամ այն մարդկանց ընկերակցությանը, ովքեր բացարձակապես նման չեն ձեզ իրենցխառնվածքով: Ռոմանտիկ հովերով տարվելու հնարավորությունը մեծ է: Հիշեք, որ թեթև սիրախաղից մինչև սեր առաջին հայացքից մեկ քայլ է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական թեթև խնդիրներ: Պահպանեք ձեզ:

Խեցգետին: Չարժե ակնկալել, որ կարևոր գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Նպատակին հասնելու համար ձեզնից որոշակի ջանքեր կպահանջվեն: Ընդ որում, գուցե նույնիսկ կարիք զգացվի դիմել այն մարդու օգնությանը, ում երբեք չեք համակրել, կամ որից հիասթափվել եք ժամանակին: Նրա հետ առնչություններում աշխատաք լինել կոռեկտ և չմետնել ձեր զգացմունքները:

Օրը բարենպաստ է ընտանիքի անդամների հետ շփումների համար, հատկապես՝ կրտսեր ազգականների: Դուք ոչ միայն հեշտությամբ կհասնեք փոխըմբռնման, այլև նրանց շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Առյուծ: Շեշտը դրեք մարդկանց հետ հարաբերվելու ձեր ունակությունների վրա և մի աշխատեք օգտվել ձեր անձնական հմայքից՝ գործնական նպատակներ իրագործելու համար: Օրը հարմար է ֆինանսապես կայուն մարդկանց, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հարաբերվելու համար: Անթերի արտաքին տեսքը ձեզ կօգնի լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտ մարդու վրա:

Ծառայողական սիրավեպերի սկիզբ դնելն անցանկալի է և, առհասարակ, խորհուրդ չի տրվում ինչ-ինչ հարաբերություններում, բացառությամբ գործնականների, հանդես գալ նախաձեռնողի դերում: Օրվա վերջում, հնարավոր է, տհաճ իրավիճակ ստեղծվի տանը: Եթե չշտապեաք այն հարթել, հետևանքներն իրենց կարող են զգացնել տալ մի քանի շաբաթ:

Կույս: Բարենպաստ օր է սպասվում: Կարելի է մինչև վերջ հասցնել կիսատ մնաած գործերը, ինչպես նաև բոլորովին նոր գործեր ձեռնարկել: Աստղերն այսօր ձեր կողմից են: Առավել բարձր նպատակների իրագործման համար հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել, բայց պարգևատրությունը ձեր աշխատանքի դիմաց կլինի շռայլ, այնքան, որ կգերազանցի ձեր ամենամեծ սպասելիքներն անգամ:

Վատ չեն դասավորվի շրջագայությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Շատ Կույսեր չեն կարողանա տեղները նստել: Նրանք կձգտեն շրջագայությունների՝ չունենալով անգամ հստակ ծրագրեր: Ինչ արած, այսօր ձեզ սպասում են հետաքրքիր արկածներ, այնպես որ մի վախեցեք հագեցնել թափառելու ցանկությունը:

Կշեռք: Միանգամայն հնարավոր են դժվարություններ՝ ընդ որում ոչ միայն ձեր այլև այն կնոջ մեղքով, ում դուք սովորել եք վստահել միշտ և ամեն ինչում: Օրվա ամենամեծ խնդիրն այն է, որ դուք չեք շտապում ուղղել թույլ տված սխալները և մտածում եք՝ միևնույն է, ամեն ինչ գալիս է ձեր ձեռքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առողջական վիճակի վատացում, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությունները: Ցանկալի է ժամանակն անցկացնել տանը, չծանրաբեռնելով ձեզ ձանձրալի աշխատանքով: Ընտանիքի անդամների հետ հարաբերությունները ներդաշնակ են, մտերիմ մարդիկ աշխատում են ձեզ համար ապահովել զգացմոնքային և ֆիզիկական հարմարավետություն:

Կարիճ: Օրը նպաստավոր է, խոստումնալից շատ նախաձեռնություններ հաջողությամբ ավարտելու համար: Կարելի է խոշոր և լուրջ գործեր ձեռնարկել, նոր նախագծեր սկսել, որոնք սակայն նախօրոք ինչպես հարկն է քննարկվել են: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գործատուների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:

Բոլոր տեսակի անձնական հարաբերությունների սկզբի համար հրաշալի օր է: Բավական է ձեզ պահեք բնական և անբռնազբոսիկ, որպեսզի դուր գաք այն մարդուն, ով ձեր մեջ համակրանք և հետաքրքրություն է առաջացնում:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տագնապներով և ապրումներով, սակայն դա պայմանավորված է ոչ թե տեղի ունեցող իրադարձություններով, այլ դրանց հետ ձեր առնչություններով: Դուք աշխատում եք վերահսկել ամեն ինչ, բայց դա ձեր ուժերից վեր է: Հենց դա էլ պատճառ կհանդիսանա անբավարարվածության և գրգռվածության:

Օրը սակայն բարենպաստ է շփումների համար: լավ են անցնում գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Իսկ եթե ծրագրել եք օրն անցկացնել միայնակ, ապա գտեք ձեզ համար որևէ հետաքրքիր զբաղմունք, այլապես դժվար կլինի ազատվել վատ տրամադրությունից:

Այծեղջյուր: Բավականին բարդ օր է: Խնդիրներից խուսափել, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար հարկ կլինի խորամանկել և ելքեր որոնել իրավիճակից: Որոշ դեպքերում հարկ կլինի կոմպրոմիսների գնալ սեփական խղճի հետ: Հնարավոր են վեճեր տանը և աշխատավայրում: Ձեր համառ պահվածքը ավելի շատ վնասում է ձեզ: Հատկապես զգույշ եղեք ղեկավարության հետ հարաբերություններում: Կոնֆլիկտների հետևանքներն այդ դեպքում կարող են շատ տհաճ լինել:

Հնարավոր են առողջական գանգատներ, սննդից թունավորման վտանգ կա: Ցանկալի է կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ սպորտով զբաղվել փորձառու մարզչի հսկողությամբ:

Ջրհոս: Առավոտյան բարդ գործեր մի ձեռնարկեք: Մեծ է սխալվելու հավանականությունը: Այդ սխալներն ավելի ուշ կվշտացնեն ձեզ: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, անհաջող ներդրումներ և գնումներ: Ցանկալի չէ երկարաժամկետ համագործակցության հարցեր քննարկել: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել այդ համագործակցության բոլոր պայմանների մասին:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող է դասավորվում և դա՝ ձեր շնորհիվ: Այդ դուք եք հանդես բերում լավատեսություն և վանում կրավորական մտքերը, հանդես բերում նախանձելի, հարգանքի արժանի հաստատակամություն:

Ձկներ: Փողի հետ կապված բոլոր գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Խաբեբայությունների զոհ դառնալու վտանգը մեծ է, հնարավոր է՝ տուժեք ձեր դյուրահավատության պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների մեջ կասկածներ կարթնանան ոչ վաղ անցյալում կատարած ընտրության ճշմարտացիության նկատմամբ: Հիշեք՝ կարիք չկա այսկողմ-այնկողմ ընկնելու: Եթե դուք համոզված եք որ ճիշտ ուղու վրա եք, դանդաղեցրեք ընթացքը, բայց աշխատեք չշեղվել այդ ուղուց:

Հնարավոր է ինքնազգացողության թեթև վատացում, բայց առողջության հետ կապված սպառնալիքներ չկան: Ցանկալի է խուսափել հեռավոր ճամփորդություններից՝ դրանք ձանձրալի կլինեն և կփչացնեն ձեր տրամադրությունը:

 

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Ամենադիտված