Ի՞նչ է տեղի ունենում մասնավոր ինքնաթիռներում թռիչքի ժամանակ․ բորտուղեկցորդուհիներ
ԱշխարհՄասնավոր ինքնաթիռներով թռչող բորտուղեկցորդուհիներն անկեղծորեն պատմել են, թե ինչ է տեղի ունենում թռիչքի ժամանակ։
«Երբեմն ուղևորներն այնպիսի ուտելիք են խնդրում, որը ճաշացանկում նախապես ներառված էչ։ Ահա այստեղ սկսվում է ամենասարսափելին»,-ասում է նրանցից մեկը։
Իսկ երբ հարուստ կանանցից մեկը մի անգամ հայտարարել է, թե միայն «Կոկա կոլա» լայթ է խմում, իսկ այդ ըմպելիքը վերջանում էր, բորտուղեկցորդուհիները այն խառնել են սովորական կոլայի հետ։ Կինը ոչինչ գլխի չի ընկել։
Բորտուղեկցորդներից մեկը ստիպվածէ եղել հայտնի ուղևորներից մեկի ձեռքը բռնել և նրա քրտինքը սրբել ամբողջ թռիչքի ընթացքում, քանի որ նա վախենում է ինքնաթիռով թռչելուց։ Իսկ նրա այդ վախի մասին լռելու համար աղջիկը կլորիկ գումար է ստացել։