Էլեկտրոնային ծխախոտը պայթել է ամերիկացու բերանում
ՀասարակությունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սան Փիթերսբերգ քաղաքում տղամարդը զոհվել է, քանի որ էլեկտրոնային ծխախոտը պայթել է նրա բերանում։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մայիսի 5-ին, գրում է Bild-ը։
38-ամյա Թելմիջ Դ’Էլիան ննջասենյակում էլեկտրոնային ծխախոտ էր ծխում, որը պայթել է հենց վերջինի բերանում։ Պայթյունից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։ Միջադեպին առաջինն արձագանքել է Թելմիջի հարևանուհին, որը և փրկարարների է կանչել։
Տղամարդուն փրկել հնարավոր չէր․ նրա մարմնի 80 տոկոսն այրվածքներով էր պատել, իսկ էլեկտրոնային ծխախոտի երկու բեկոր հայտնվել էին զոհի գանգում։
Էլեկտրոնային ծխախոտ արտադրող ֆիլիպինյան ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց արտադրանքը չի պայթում։ Հնարավոր է՝ ողբերգության պատճառ է դարձել հատվածը, որ ծխելիս բերանում է գտնվում կամ մարտկոցը։