Facebook-ում ձայնային հրապարակումներ կհայտնվեն
LifeFacebook սոցցանցը ձայնային հրապարակումների գործառույթ է մեկնարկում. այժմ օգտատերերը կկարողանան հրապարակել ձայնային հաղորդագրությունները , որոնք կձայնարկվեն գունային ֆոնի վրա։
Հաղորդագրության ֆոնի վրա օգտատերերը կարող են ստիկերներ, սմայլեր, նկարներ ավելացնել՝ ինչպես սովորական լուսանկարներ հրապարակելիս։ Սկզբում գործառույթը հասանելի է լինելու Հնդկաստանի բնակիչների համար, իսկ դրանից հետո այն արդեն հասանելի կլինի նաև այլ երկրներում,– հաղորդում է Digital Trends-ը։

Մշակողները ենթադրում են, որ գործառույթը հարմար է լինելու մարդկանց այն ժամանակ, երբ նրանք ժամանակ չեն ունենում տեքստ հավաքելու։