Թուրքիայում սոցկայքում գրառման համար ձերբակալել են հիվանդ երեխա ունեցող ակտիվիստ հայ կնոջը
ԱշխարհԹուրք իրավապաշտպաններից Աջուն Քարադաղը Twitter–ի իր էջում հայտնել է հայ ակտիվիստ Ռոզերին Զերիի ձերբակալության մասին։
Աջուն Քարադաղը գրել է. «Twitter–ում գրառման համար ձերբակալել են Ռոզերին Զերիին։ Հիվանդ երեխա ունեցող մի մոր։ Խայտառակություն է սա։ Ինչպե՞ս կարող է մարդ գրառում կատարելով հանցանք գործել։ Մաքուր կին է նա, ինչի՞ են այդքան անհանգստացել իրավապահները։ Ի՞նչ են ուզում։ Բավական է արդեն»։