Գիտնականները նշել են աղջիկների չբերության հիմնական պատճառը
Life
Ըստ գիտնականների՝ կանանց անպտղության հիմնական պատճառը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն է: Վերջերս բժիշկները պարզել են, որ հիվանդությունը զարգանում է հորմոնալ խանգարումների պատճառով:
Վերոնշյալ համախտանիշին բնորոշ են տեստոստերոնի մակարդակի բարձրացումը կամ ձվարաններում կիստոզ գոյացությունները: Չեն բացառվում դաշտանային ցիկլի խանգարումները: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդությունը զարգանում է նախքան մարդու ծնունդը, երբ պտուղը դեռ արգանդում է գտնվում:

Հետազոտությունը իրականացվել է մկների վրա: Իրենց վարկածները ստուգելու համար գիտնականները հակամյուլերյան հորմոն են ներարկել հղի էգի օրգանիզմի մեջ: Մեծանալուն զուգընթաց էգ ժառանգների մոտ գիտնականները հիվանդության նշաններ են հայտնաբերել: Մասնավորապես, սեռական հասունացում է նկատվել, ձվազատման բացակայություն և այլն:
Ամենայն հավանականությամբ, տեստոստերոնի մեծ քանակությունն իրոք ազդում է բազմացման վրա:
