Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ–Չինաստան երկկողմ առեւտրի կառուցվածքի փոփոխությունը
ԱշխարհՄիացյալ Նահանգները եւ Չինաստանը, հավանական է, ստիպված լինեն բանակցությունների արդյունքում փոխել երկկողմ առեւտրի կառուցվածքը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ–Չինաստան առեւտրի դեֆիցիտը 2017 թվականին կազմել է ռեկորդային 375 միլիարդ դոլար։ Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ նախնական համաձայնագիրը կփոխի երկու երկրների առեւտրի կառուցվածքը։
«Մեր առեւտրային համաձայնագիրը Չինաստանի հետ լավ է առաջ շարժվում, սակայն վերջնարդյունքում մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ կառուցվածքի դիմել, քանի որ կնքել համաձայնագիր եւ ստուգել արդյունքները դրանից հետո շատ բարդ կլինի»,–գրել է Թրամփը։
Ավելի վաղ Մնուչինը հաստատել էր ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ մաքսատուրքերի սահմանումների փոխադարձ կասեցումը։