Զույգն անառակության է տրվել «Մակդոնալդսի» դրամարկղի մոտ՝ երեխաների աչքի առաջ
ԱշխարհԴա տեղի է ունեցել «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանում՝ Լոնդոնի կենտրոնում: Զույգը, որ սկզբից էլ իրեն հանդուգն էր պահում, շուտով լիովին տրվել է կրքին և անառակությանը՝ երեխաների աչքի առաջ:
Երիտասարդներն ակնհայտորեն ոչ սթափ վիճակում են եղել: Սկզբում կրակոտ սևահերը որոշել է պարել, որպեսզի գայթակղի իր ընկերոջը: Դա նրան հաջողվել է: Տղան բառացիորեն նետվել է նրա վրա և քիչ է մնացել բռնաբարի:
Այնուհետև աղջիկը որոշել է հանվել և մերկացրել է փարթամ կուրծքը: Տեղի ունեցածը արձանագրել են անվտանգության տեսախցիկները: Այս ամենը տեղի է ունեցել կանանց և երեխաների աչքի առաջ: Դիտողություններին զույգը չի արձագանքել:
Թե ինչու այս ամենին չի արձագանքել ռեստորանի անձնակազը, պարզ չէ, սակայն ականատեսներից մեկը պարզաբանել է, որ հավանաբար այդ օրը բոլորն էլ մի քիչ ոգևորված են եղել, չէ որ դա տեղի է ունեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության օրը:
Ավելի ուշ Մակդոնալդսի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է արել, որում ասել է, որ աշխատակիցները ոստիկանություն են կանչել, սակայն նրանց ժամանելու պահին զույգն արդեն իր պատվերը վերցրած և անհետացած է եղել: