Լրբերի հերթական շառը․ միանգամից 8 արարած Մորգան Ֆրիմանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ
LifeԱյնտեղ՝ Հոլիվուդում բոլորը խելքները թռցրել են։ Միեւնույն է, ինչ էլ ասեն, Մորգան Ֆրիմենը, ինչպես եւ Քեւին Սփեյսին, հանճարեղ դերասան է։ Ինչեւէ, երեկ միանգամից ութ կին Մորգան Ֆրիմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, իսկ այսօր, ինչպես գրում է Deadline–ը, 80-ամյա դերասանն արդեն ներողություն է խնդրել, հայտնելով, որ չէր ուզում որեւէ մեկին վիրավորել իր վարքագծով։

«Ես ներողություն եմ հայցում բոլորից, ով անհարմարություն ու ստորացում է զգացել։ Ես երբեք նման նպատակը չեմ ունեցել»,- ասել է Ֆրիմենը։
Նրա խոսքով՝ ինքը «այն մարդը չէ, ով միտումնավոր կվիրավորի կամ գիտակցաբար կստիպի որեւէ մեկին անհարմար զգալ իրեն»։
Նա նաեւ շեշտել է, որ դա կարող է հաստատել ցանկացած ոք, ում հետ ինքն աշխատել է»: