Հայերեն

Նոր քրեական գործեր՝ անտառահատումների գործերով

Տնտեսություն

Մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նույն փաստով բաժին է ստացվել նաև «Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են. «Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ մայիսի 4-ին անհայտ անձը, կոտրելով բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-Ի Հաղարծին տեղամասի թիվ 3 պահաբաժնի ուղեփակոցի կախովի փականը, մուտք է գործել «Ղամշկուտ» կոչվող անտառամաս և ապօրինի կերպով հատել,  մինչև աճի դադարեցման աստիճանի վնասել թվով 4 հատ հաճարենի, 1 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.210.000 դրամի նյութական վնաս:

Բացի դրանից, 2018թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների կողմից սոցիալական ցանցերի միջոցով՝ ծառահատումների վերաբերյալ տեսագրությունը:

Փաստի առթիվ ոստիկանության նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Ա. Թ.-ն համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքով տրակտորիստ Ս. Հ.-ին տրամադրել է իր տիրապետման տակ գտնվող T 130 մակնիշի թրթուռավոր բուլդոզերը, և վերջինս 2018թ. մայիսի 7-ին և 8-ին Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի «Փիշիկ» կոչվող տարածքում, խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը, ապօրինի բացել է անտառամիջյան ճանապարհ, այդ ընթացքում դեգրադացիայի ենթարկել հողի վերին շերտը և տապալել թվով 39 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր, որը անզգուշությամբ առաջացրել է էական՝ 2.512.289 դրամի վնաս: Բացի այդ պարզվել է նաև, որ Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի պահպանության համար պատասխանատու մի խումբ անձինք, վերոնշյալ գործողությունների ընթացքում ոչ պատշաճ կատարելով իրենց պարտականությունները և ցուցաբերելով անփութություն, համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ, որի  հետևանքով պետությանը պատճառվել է վերոնշյալ էական վնասը:

 

Նկատի ունենալով, որ վերոնշյալ երկու դեպքերում էլ նյութերում առկա են առերևույթ հանցագործության առերևույթ հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում հարուցվել է երկու քրեական գործ: Առաջին դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ   հոդվածի  3-րդ մասով (ծառերի ապօրինի հատում՝ առանձնապես խոշոր վնաս պատճառելով), երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ (բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը) և 315-րդ  հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունից քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար»:

 
Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված