«Վհուկների որսը սկսված է»․ Կարեն Քոչարյան
ՔաղաքականությունԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հիմա ավելի լուրջ: Վհուկների որսը սկսված է: Ընդ որում, այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը արձագանքում է հիմնականում «աբիժնիկների» հոդվածներին: Եթե դատախազությունը չգիտի՝ որտեղից սկսի, կարող եմ հուշել: «Հայկական ժամանակ» թերթը և հայաստանյան այլ լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել են վերջին 20 տարիների այն չինովնիկներին, որոնք այդ ընթացքում թալանել են Հայաստանը: Ավելին, Հրանտ Բագրատյանը բազմիցս ասել է, որ Հայաստանի հարստության 70%-ը գտնվում է 6 տասնյակ ընտանիքների ձեռքում: Ու երբ դատախազությունը չի նկատում այդ բոլորին հայտնի փաստերը, բայց միանգամից անդրադառնում է Հանրային հեռուստատեսության մասին գրված երկու նյութին, որը դեռ պետք է ապացուցել, միանգամից հիշում եմ նախկին իշխանությունների գործելաոճը, երբ մեծ «ակուլաներին» թողած՝ իրավապահ մարմինները կաշառակերության մեջ մեղադրում էին ինչ-որ խեղճ բժշկի կամ հաշվապահի: Առայժմ այսքանը