Վահան Բիչախչյանը վիրահատվել է
ՍպորտՍլովակիայի «Ժիլինայի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ենթարկվել է ծնկի վիրահատության: 18-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է տեղադրել Ինստագրամում՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար»:
Վահան Բիչախչյանը վերջերս էր ծնկի վնասվածք ստացել «Ժիլինայի» երիտասարդական թիմի խաղի ժամանակ: Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման եւ դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ժիլինայի» գլխավոր թիմում նա անցկացրել է 12 հանդիպում: