Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը և ի՞նչ լավ լուր ունի նա մեզ համար
ՀասարակությունTert.am Life–ին հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը բալիկի է սպասում։ Չնայած վերջին շրջանում ընտրված թափվող զգեստներին` հաղորդավարուհու կլորիկացած փորիկն արդեն նկատելի է։
Մեզ հետ զրույցում Աննան չհերքեց այս տեղեկությունը, սակայն մանրամասնել էլ չցանկացավ։ «Ոչինչ չեմ թաքցնում, սակայն այդ մասին բարձրաձայնել, մեկնաբանություններ տալ էլ չեմ ուզում»,– ասաց հաղորդավարուհին, որը միշտ զերծ է մնացել անձնական կյանքը հանրայնացնելուց։
Աննան ամուսնացած է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի որդու` Դավթի հետ։ Զույգի հարսանյաց արարաողությունը կայացել է 2016 թվականի ապրիլի 2–ին։ Նշենք, որ փոքրիկն Աննայի և Դավթի առաջին համատեղ երեխան է։ Առաջին ամուսնությունից Դավիթը 3 երեխա ունի։
![]()