Չորս օրում բացահայտվել է հանցագործության 87 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 21, խարդախության 15, կաշառակերության 6, խուլիգանության եւ զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման 2, սպանության փորձի, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, բնակարանային գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: