Հայերեն


Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Պուտինը

Քաղաքականություն

«Նեմցովա: Ինտերվյու»-ի հյուրն է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը

— Մայիսի 9-ին դուք այցելեցիք Լեռնային Ղարաբաղ: Արդյոք Վլադիմիր Պուտինի հետ բարձրացրեցի՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:

Իհարկե, նաեւ այդ մասին խոսեցինք: կարեւոր է ընդգծել, որ հարցի լուծման խաղաղ ճանապարհը միակ ուղին է, որն իրատեսորեն կարող է լուծման բերել: Ոչ մի ուժային լուծում չկա: Կարծում եմ, որ սա սկզբունքային դիրքորոշում է՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՌԴ-ի:

— Իսկ դուք անդրադարձե՞լ եք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների թեմային:

 

Իհարկե՝ այո: Մենք այս առումով կառուցողական քննարկում ենք ունեցել: Ես չեմ կարող ասել, թե այդ մասին Պուտինն ինչ է ասել:

— Ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի տնտեսության զարգացման ձեր առաջնահերթությունները:

Ես կարող եմ խոսել երեք առաջնահերթության մասին: Առաջին՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում: Մեզ մոտ տնտեսության այս ոլորտը դինամիկ է զարգանում: Մենք ծրագրում ենք ուժեղացնել նաեւ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը, քանի որ այս ոլորտը կարող է երկրի ամբողջ տնտեսության լոկոմոտիվը դառնալ: Երկրորդ փուլը տուրիզմի զարգացումն է: Եվ երրորդ՝ գյուղատնտեսությունը:

— Հայաստանի տնտեսության վրա ազդո՞ւմ է խոշոր կապիտալը կամ օլիգարխները։ Որոշ հայ օլիգարխներ գտնվում են խորհրդարանում, նրանցից մի քանիսը, որքանով ես գիտեմ, ձեզ աջակցում էին։ Մտադի՞ր եք արդյոք պայքարել օլիգարխների դեմ:

Մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի իշխանությունը, այլ ոչ թե մի խումբ մարդկանց, ու ոչ ոք չպետք է դրան խանգարի, բայց որեւէ մեկի դեմ մենք չենք պայքարելու։ Եթե մենք կարողանանք ստեղծել նման իրականություն, հարցը ինքնին կլուծվի։ Բացի դրանից, մեր հեղափոխության ընթացքում օլիգարխները չեն կարողացել ազդել երկրում քաղաքական իրավիճակի վրա։ Քանի որ ժողովուրդը իր ձեռքն է վերցրել իշխանությունը ու մտադիր չէ բաց թողնել այն:

— Մայիսի 17-ին Դուք ցուցարարներին կոչ արեցիք հրաժարվել քաղաքացիական անհնազանդության ակցիաներից։ Որքանով ես գիտեմ՝ նրանց պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր, որը, ինչպես ասում են, եղել է Ձեր նախորդի՝ Սերժ Սարգսյանի մտերիմ համախոհը։ Ինչո՞ւ եք համարում, որ այլեւս պետք չէ բողոքի ակցիաներ անցկացնել:

Ես ասել եմ, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ երկրում չկա այնպիսի իշխանություն, որը գործում է ժողովրդի շահերին համապատասխան։ Իսկ հիմա Հայաստանում կա իշխանություն, որն ունի Հայաստանի բնակչության աջակցությունը։ Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը փակում է փողոցները, դա կարող է մեկնաբանվել որպես իշխանության դեմ ակցիա։ Բայց եթե իշխանությունը ունի երկրի քաղաքացիների աջակցությունը, ակցիան կարելի է մեկնաբանել որպես ակցիա ժողովրդի դեմ, իսկ նման բան կազմակերպել չի կարելի։

— Շուտով երկրում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Խորհրդարանական մեծամասնությունը հիմա Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է պատկանում, որը ընդդիմադիր է ձեզ։ Ձեզ համար որքանո՞վ է կարեւոր, թե ով կհաղթի։

Ես իշխանության եմ եկել այնպիսի իրավիճակում, երբ հանրապետականներն ունեին մեծամասնություն, բայց նրանք չկարողացան ոչինչ անել։

Ու մեզ համար դա շատ կարեւոր է ՝ կազմակերպել, ունենալ այնպիսի ընտրություններ, որպեսզի չնայած արդյունքներին, քաղաքացիներն ունենան զգացողություն, որ իրե՛նք են հաղթել այդ ընտրություններում։ Ու իրե՛նք են որոշել, թե ով պետք է լինի իշխանություն։ Մենք վստահ ենք, որ մեր խնդիրները սկսվել են այն պահից, երբ Հայաստանում սկսել են կեղծել ընտրությունների արդյունքները։

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան
Ամենադիտված