Հայերեն


Նիկոլ Փաշինյանը՝ «Սասնա ծռերի» սխալների մասին

Քաղաքականություն

Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդներից՝ Ժիրայր Սէֆիլյանը, ով գտնվում է բանտում, օգոստոսի 6-ին նամակ էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը ՊՊԾ գնդի տարածքում եւ Խորենացի փողոցում ծավալված զարգացումների համատեքստում: Օգոստոսի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում փաստացի պատասխանել է Ժիրայր Սէֆիլյանի նամակին: Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի օգոստոսի 6-ի նամակից հետո հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.
1. Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ունեցած ելույթում առաջ քաշեցի հետեւյալ տրամաբանությունը. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու պատկերացում կա առաջադրված. «Սասնա ծռերն» ասում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Սերժ Սարգսյանն ասում է, որ «Սասնա ծռերը» պետք է վայր դնեն զենքերը:
2. Քանի որ ճգնաժամը Հայաստանի համար լրջագույն վտանգներ էր պարունակում, առաջարկեցինք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում արտահայտի «Սասնա ծռերի» եւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակների կապակցությամբ:
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրեց «Սասնա ծռերի» առաջ քաշած տարբերակը: Ասացինք նաեւ, որ մեզ պատասխանատու ենք համարում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից քաղաքացիները հրապարակում իրենց կամքը անարգել արտահայտելու հնարավորություն ունենան՝ Երեւանում եւ մարզերում: Սրա համար հարկավոր է, որ հավաքներն անցնեն առանց պրովոկացիաների, բախումների, որպեսզի հրապարակ գալու հետ կապված մարդկանց հնարավոր մտավախությունները հասնեն նվազագույնի:
4. Այս քաղաքական օրակարգը եւ անելիքը ձեւակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը:
Այս պնդման հիմնավորումների համար՝
- (տես՝ Վարուժան Ավելիսյանի հուլիսի 24-ի ասուլիսը, որտեղ նա խոսում է խորհրդապահական կարգով քննարկվող մի տարբերակի մասին, համաձայն որի Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ նրա լիազորությունները կրճատվում են. հղում՝https://www.youtube.com/watch?v=hZQi8rMrLws, 10 րոպե 40 վայրկյանից),
- (տես՝ Ալեք Ենիգոմշյանի հուլիսի 25-ի հարցազրույցը Lragir.am-ի հետ, որտեղ նա ասում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքը խեղաթյուրում է իրականությունը եւ Ժիրայր Սեֆիլյանը ուղղակիորեն չի ասել, որ ինքը այսուհետեւ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. հղում՝ https://www.youtube.com/watch?v=zgUjMGfPK-E, 45-րդ վայրկյանից. այս հղումը կարեւոր է, քանի որ Ենիգոմշյանը ընդունում է, որ Ժիրայր Սեֆիլյանը առնվազն անուղղակիորեն նման բան ասել է):
- (տես Ժիրայր Սեֆիլյանի հուլիսի 31-ի եւ օգոստոսի 6-ի նամակները, որոնցից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցել է «Սասնա Ծռերի» կողմից զենքերը վայր դնելու վերաբերյալ՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի. այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, բայց «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերը: Հղումներ՝ http://armtimes.com/hy/read/91079,http://armtimes.com/hy/read/90682)
5. Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած եւ մեր կողմից քաղաքականապես ձեւակերպված տարբերակից եւ ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (hիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ):
6. Նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը եւ անխուսափելի դարձրեց շարժման թուլացոմը:
7. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը որպես ոչ առաջնային կետ հայտնվեց Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նամակներում, բայց այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի տղաները արդեն իսկ վայր էին դրել զենքերը, եւ գտնվում էին բանտում, այսինքն՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ինչ-որ հանգուցալուծում էր ստացել եւ ուրեմն՝ Սերժ Սարգսյանի հրաժարական չէր կարող լինել ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամների դուրս գալու, կամ զենքերը վայր դնելու նախապայման: Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի այս պահանջը իր քաղաքական իրագործելիությամբ ոչնչով չէր տարբերվում ասենք 2015 թվականի դեկտեմբերին, կամ 2015 թվականի ապրիլին առաջադրված պահանջներից:
8. Չեմ կարող կասկած հայտնել Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տղաների մղումների ազնիվ լինելու վրա, բայց վերը հիշատակված կետերում արվել են քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա: Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որեւէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը եւ «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին:
Հ.Գ. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ քաղաքական հալածյալներին»:

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված