Գինեկոլոգը մեղադրվում է 50 կանաց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
ԱշխարհԱմերիկացի գինեկոլոգ Ջորջ Թինդալը մեղադրվում է այն բանի համար, որ 1996-2016 թվականներին բռնություն է գործադրել նվազագույնը 50 հիվանդների նկատմամբ: Այս ընթացքում գինեկոլոգին ընդհանուր առմամբ այցելել է 10 հազար հիվանդ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գինեկոլոգի կողմից հնարավոր սեռական բռնության գործերը: Նա իր հանցագործությունները կատարել է տասնամյակներ շարունակ:
Los Angeles Times-ը հայտնում է, որ կանայք նրա դեմ բողոքել են երկար տարիներ, սակայն համալսարանը մինչեւ 2016 թվականը ոչ մի միջոց չի ձեռնարկել: Սկանդալը դարձել է համալսարանի նախագահ Մաքս Նիկիասի հրաժարականի պատճառը: Ներկայումս Թինդալի դեմ հարուցվել է ավելի քան տասնյակ դատավարություն:
71-ամյա Թինդալին մեղադրել են, որ հիվանդներին անպարկեշտ է հպվել, անցկացրել է ոչ անհրաժեշտ գործողություններ, լուսանկարել է սեռական օրգանները եւ կատարել անտեղի ռասայական ու սեռական մեկնաբանություններ: Համալսարանի թեժ գծին գանգատի 300 զանգ է ստացվել, ներառյալ բռնաբարության մասին հայտարարություններ, սակայն դրանք անտեսվել են: