Էրեբունու գործով Մասիսի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս երեք անձ ձերբակալվել է
Քաղաքականություն«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այսօր ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին եւ Սարգիս Սահակյանին:
Վերջիններս ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:
5 անձի ձերբակալման մասին տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Դավիթ Համբարձումյանն ու նրա հորեղբոր որդին՝ Գեւորգ Համբարձումյանը

Սարգիս Սահակյանը. Վերջինս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատից է: Ի դեպ, Համբարձումյանը նույնպես եղել է դեպքի վայրում, եւ չնայած նրանց մասնակցությամբ հրապարակված լուսանկարներին՝ Համբարձումյանը քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:
Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Եւ նրա Էրեբունիում գտնվելն ամենեւին էլ պատահական չի եղել: