Ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում (տեսանյութ)
Բաց մի թողեքՈստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, համապատասխան գործողություններ են իրականացվել:
Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: