Հայերեն


Ոչ գիտենք՝ փոփոխություններն ինչպես են ազդում, ոչ գիտենք՝ ինչքան ենք տուգանվելու

Հասարակություն


Երեկ ամբողջ աշխարհը նշում էր որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս տարի «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները»՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%-ին:
Հայաստանում կատարված վերջին հետազոտությունների՝ «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության (2015-2016թթ.) տվյալների համաձայն՝ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 26,2%, ընդ որում՝ տղամարդկանց 53,4%-ը, իսկ կանանց 2,3%-ն է կանոնավոր ծխող:
STEPS ազգային հետազոտության տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշը անհամեմատ փոքր է (տղամարդիկ` 51,5%, կանայք` 1,8%)։
Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի՝ ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Միաժամանակ, ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոց է համարվում ակցիզային հարկի, ըստ այդմ՝ գնի բարձրացումը:
Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը ներդրվել է մեր երկրում: Ծխախոտի տուփի վրա պատկերված նկարներն իսկապես բավական տհաճ են: Բայց Հայաստանի համար չկա հետազոտություն, որը կփաստեր այդ նկարների առկայության և կամ հարկերի բարձրացման դեպքում ծխախոտի իրացման ծավալների փոփոխությունը: Համենայն դեպս, Newsarm.info-ի հարցին ի պատասխան՝ Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնեցին, թե իրենք չունեն որևէ վիճակագրություն ծխախոտի իրացման քանակի վերաբերյալ:
Վերջերս էլ 30 դրամով ավելացավ ծխախոտի մեկ տուփի արժեքը: Սա, ըստ որոշ խանութների սեփականատերերի, ակցիզային հարկի բարձրացմամբ է պայմանավորված: Կարծում ենք, որ ծխող հանրության համար այդ 30 դրամը նշանակություն չունեցող փոփոխություն է: Մեկ տուփ ծխախոտին 300 կամ 500, անգամ 600 դրամ հատկացնողը չի զլանա այդ 30 դրամն էլ վճարել:
Որպես ծխախոտի դեմ պայքարի ևս մեկ միջոց Առողջապահության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որի ընդունման դեպքում կարգելվի փակ տարածքներում ու հասարակական վայրերում ծխելը: Օրենքին հակառակվելու դեպքում սահմանված են բարձր տուգանքներ, որոնք որոշ դեպքերում կարող են հասնել 700 հազար դրամի:
Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 1-ին: Բնակչության մեջ ծխողների թվի նվազմանն ու բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելուն միտված այս նախագիծը մեր երկրում միանշանակ չի ընդունվել՝ հաշվի առնելով ծխողների վիճակագրությունը, տուգանքների բարձր սահմանաչափը, նախագծում առկա բացերը:
Մասնավորապես՝ ծխախոտ գովազդելու համար տուգանքը կկազմի 500-700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում՝ 50 հազար դրամ, իսկ արգելված վայրերում ծխելու համար տուգանքը՝ 250 հազար դրամ:
Այս նախագիծն ի վերջո պետք է ընդունվի, հատկապես, որ նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այս հարցում համակարծիք է իր նախորդի՝ Լևոն Ալթունյանի հետ:
Սակայն տուգանքների վերը նշված չափերը բուռն արձագանքի են արժանացել: Ուստի շատ հնարավոր է, որ նախագիծը օրենքի ուժ ստանա էական փոփոխություններից հետո: Թորոսյանն ինքն էլ նշել էր, որ կիրագործի նախագիծը, բայց որոշակի փոփոխություններ կատարելուց հետո միայն: Երկու օր առաջ նախարարը նշել էր, թե կա կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները բավարար չեն: Թորոսյանը շեշտել էր, որ ռազմավարությամբ նախատեսված ծխողների թվի կրճատում տեղի չի ունեցել, դեռ ավելին՝ աճել է:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված