Ինչու է Հակոբյանը գործուղվել Բաղրամյան 26. պարզաբանում է ԱԱԾ տնօրենը
ՔաղաքականությունՔիչ առաջ «Հայկական ժամանակ»-ը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա:
«Հետաքննության ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:
ՀԺ-ի մյուս հարցին՝ Վլադիմիր Հակոբյանն ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի օրոք գործուղվել նախագահական՝ լինելով ԱԱԾ աշխատակից, ծառայության տնօրենն ասաց.
«Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքը դա է ասում»:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երեւանի քաղաքի վարչության պետի տեղակալ: Ավելի ուշ, սակայն, ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը տեղեկացրեց, թե տեղեկությունն առ այն, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետեւանք է: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել եւ Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է: