Հայտնի է, որ ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի օգտագործումը վատ է անդրադառնում մարդու արտաքին տեսքի և առողջության վրա, սակայն նաև պարզ է դարձել, որ այս վատ սովորույթների պատճառով մարդիկ ավելի շուտ են ծերանում։
Դանիայի գիտնականները ուսումնասիրել են 40 տարեկան 11500 կամավորների։ Արդյունքում պարզ դարձել, որ նրանք, ովքեր չեն հրաժարվել ալկոհոլ և ծխախոտ օգտագործելուց ավելի արագ են ծերացել։
Կանայք և տղամարդիկ, ովքեր 15 տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտ և մեկ շաբաթվա ընթացքում 28 չափաբաժին ալկոհոլ են օգտագործել, ավելի հաճախ են ծերացման չորս նշաններին դեմ առ դեմ կանգնել՝ ճաղատացում, դեղնավուն մաշկ, աչքերի շուրջ մուգ շրջանակներ և ականջի բլթակների ձևափոխում։