Հայերեն


Արտավազդ Բայաթյան. «Թող իրենց վրա նավթալին լցնեն ու գնան թոշակի»

Հասարակություն

Մտավորականների հետ հանդիպումների շրջանակներում այս անգամ «Newsarm.info»-ի հյուրն է երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:

Արդեն փակուղի էր
Ցանկացած երևույթ պետք է հասունանա: Եթե հասունացավ՝ հաղթանակելու բոլոր երշախիքներն ունի: Գալիս է մի պահ, որ պետք է փոփոխություն լինի, բեկում լինի: Այն, ինչ եղավ մեր երկրում, բեկումնային պահ էր, որովհետև ծուռումուռ ճանապարհները պետք էր ուղղել: Ճակատագրական ու կարևոր պահ էր: Կարելի է ասել, որ նույնիսկ երազանքի պահ էր:
Նոր իշխանության գործունեության առումով եզրակացություններ անելը դեռ շատ վաղ է: Բայց որ իշխանության մեջ նաև երիտասարդներ կան, գովելի է: Երիտասարդական նոր եռանդն անկասկած ավելի կարևոր է՝ դա ճիշտ ու արդար լուծում էր: Իսկ սպասելիքներն այսպես թե այնպես պետք է արդարացվեն, որովհետև այն, ինչ կար, արդեն փակուղի էր: Եվ յուրաքանչյուր ասպարեզում էր այդ փակուղին, որովհետև համատարած կողոպուտ էր: Սա շատ վտանգավոր պահ էր, եթե մի քիչ էլ շարունակվեր, մենք լիակատար կռախի առաջ էինք կանգնելու: Եվ, ընդհանրապես, մեր երկիրը վտանգված էր: Մարդիկ ստրկությունից ազատվեցին, որովհետև դա ստրկության նման մի բան էր, ուրիշ գնահատական տալ չեմ կարող: Հետո մարդիկ զգացին, որ կա մի ուրիշ աշխարհ, ուր կարող է լինել և՛ արդարություն, և՛ մարդասիրություն, և՛ կարգուկանոն, որը ցանկացած պետության համար առաջընթացի միակ երաշխիքն է: Չի կարելի թալանելով, գողանալով, խաբելով, կեղծելով ու անմեղ մարդկանց դատելով՝ ինչ-որ բանի հասնել: Ով փորձել է պատմության մեջ նման կերպ դրսևորվել, հայտնվել է փակուղում և գրել իր «մահախոսականը»:

Քննադատությունը պարտադիր է
Ցանկացած քաղաքական իրավիճակում ընդդիմությունը շատ կարևոր օղակ է: Քննադատությունը պարտադիր է: Բայց, գիտեք, ոչ թե շինծու ինչ-որ մի բան կամ ոչ թե մարդկանց վարկաբեկելու իմաստով: Մարդը սկսել է առաջին քայլն անել ու նրան մեղադրում են նրանում, ինչն արել է նույն մեղադրողը: Մենք պետք է ուշադիր լինենք, որ քննադատությունը ոչ թե նոր եկածին տապալելու միտում ունենա, որը փորձում է փոխել իրավիճակը, այլ որ նա չշեղվի ճանապարհից: Հիմա քննադատությունը կազմակերպված վարկաբեկման ինստիտուտի է նման: Խոսում են մարդիկ, ովքեր ավելի ճիշտ կանեին իրենց վրա նավթալին լցնեին և գնային թոշակի: Նաև ասում են, թե երիտասարդները ոչինչ չեն կարող անել, բայց ասողները «գլուխները պատովն են տվել»: Շարժիչ ուժը միշտ երիտասարդությունն է եղել: Եվ այդ փոփոխությունն նրանց շնորհիվ եղավ, և ոչ թե նրանց, ովքեր քծնելով էին ապրում: Մենք շատ ուշադիր պետք է լինենք, իհարկե, կարող են նաև շատ սխալներ լինել, բայց խորը համոզմունք ունեմ, որ եթե սխալներ էլ լինեն, ապա դրանք ճակատագրական չեն լինի: Նրանք չեն կարող գործել այնպիսի ճակատագրական սխալ, ինչը գործեցին նախորդները: Նախորդներն իրենց ուժն անամոթաբար կուսակցություն են անվանում, բայց նրանք ոչ թե կուսակցություն, այլ հանցավոր «թայֆա» են: Առհասարակ, որպեսզի իշխանավորը զգոն լինի, պետք է շատ շփվի մտավորականության ու արվեստագետների հետ: Երկրորդը՝ ունենա այնպիսի ներկայացուցիչներ, որոնց համար կարևորը ոչ թե անձնական կամ նեղկուսակցական, այլ ժողովրդի շահն է:

Ժողովրդին՝ արթուն, իսկ իշխանավորին զգոն պահել
Մեդիա դաշտի դերն եմ կարևորում: Մեդիա համակարգը շատ անկախ պետք է լինի, որովհետ իշխանավորին զգոն պահելու, իսկ ժողովրդին արթուն պահելու միակ միջոցն է: Երկրորդը՝ դատական համակարգի անկախությունն է, որ չսպասեն ինչ-որ մեկն իր կարծիքը թելադրի: Համոզված եմ՝ դատական համակարգի անկախացման ճանապարհին նոր վարչապետը մեծ հաջողություններ կունենա: Առհասարակ, ճիշտ աշխատանքի դեպքում կունենանք մեծ արդյունք:
Եթե ոչ՝ կունենանք լափամանի մոտ հավաքված պնակալեզների մի մեծ բանակ, ովքեր հեղինակավոր մարդկանց ոչինչ են դարձնում: Ինչպես, օրինակ, նախկինում էր, երբ շատ հեղինակավոր մարդկանց փողով կամ պաշտոնով վարկաբեկում էին, փչացնում ու նա, ի վերջո, կտրվում էր «լեզվից», իսկ ժողովուրդն այլևս նրան չէր լսում: Սա շատ մեծ վտանգ է պետության համար: Վերջիվերջո, մենք պետք է ունենանք անկաշառ մտավորականների մի մեծ խումբ, որոնց հնարավոր չէ տուն ու փող տալ, որ ձայնը կտրեն: Հիմա դեռ կան մարդիկ, ովքեր մեծ «լոլոներ» են հնչեցնում, թե, օրինակ, նախորդ իշխանությունները եղել են ամենացայտուն քաղաքական գործիչները: Ծիծաղելի է գովաբանել մարդկանց, ովքեր երկիրը փակուղու առաջ էին կանգնեցրել: Դա անում են կաշառվածները, ովքեր իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Աննա Բադալյան

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված