Քայլի Ջեները գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել
Life
Քայլի Ջեները ներկայացել է գայթակղիչ կերպարանքով։ Ավելի ճիշտ՝ միանգամից երկու կերպարանքով։ Ինչը կարող է ավելի կարևոր լինել շաբաթ օրը, քան Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ նոր լուսանկարները։ 20-ամյա Քայլի Ջեներն իր նոր լուսանկարներով անոնսել է իր նոր Kylie Cosmetics line կոսմետիկ հավաքածուն։

Նշենք, որ Քայլին փետրվարի մեկին լույս աշխարհ է բերել դուստր, որին Սթորմի են կոչել։ Երեխայի հայրը 26-ամյա ռեփեր Թրևիս Սքոթն է։
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը լքում է իր բոյֆրենդ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին ու դստեր հետ տեղափոխվում Լոս Անջելես։

«Քլոեն վերադառնում է իր ընտանիքի մոտ՝ Լոս Անջելես։ Մենք սպասում ենք նրան, ամբողջ ընտանիքն աջակցում է նրան։ Դա նրա համար ավելի լավ է, նա պետք է հեռու մնա Թրիստանից։ Նա շատ է բարկանում նրա վրա ու չի կարողանում ներել»,- նշել է Քլոեի մայրը՝ Քրիս Ջեները։