Սպեցնազի միջադեպը. Ղարաբաղում շրջադարձային պահ է
ՔաղաքականությունԼրագիր | Ամսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել միջադեպ: Տեղի է ունեցել վիճաբանություն, կողմերից մեկը՝ ԱԱԾ սպեցնազի կապիտան, կանչել է “կոլեգաներին”, որոնք ծեծի են ենթարկել երկու քաղաքացիական անձի:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Այս միջադեպը լայն արձագանք է ունեցել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, փակել ճանապարհ, եւ պահանջում են ոստիկանապետ Կամո Աղաջանյանի ու ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի հրաժարականը:
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ առաջին դեպքը չէ, երբ ԱԱԾ սպեցնազը մարդկանց ծեծի է ենթարկում ու ահաբեկում։ Նա կարծում է, որ այն պարզապես պետք է ցրվի կամ փոխանցվի բանակի ենթակայության տակ։
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախում բարձրացել է ներքին բարեփոխումների խնդիրը: Մինչ այս, մարդկանց «հետ էր պահում» պատերազմական իրավիճակի շահարկումը, սակայն հիմա շատ տաբուներ ու կարծրատիպեր են կոտրվել: Իսկ երեկվա միջադեպը կարող է դառնալ փոփոխությունների «կատալիզատոր»:
մանրամասն՝ կայքում