Հայերեն


Նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդու կատարած խուլիգանության գործով

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական քննությունը:

Սերժ Վարդանյանին ու Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը դատարան մուտք է եղել մոտ 4 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե երկու ամբաստանյալների խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ներկայումս Ճվճվ Արոյի որդի Սերժը գտնվում է կալանքի տակ, Ռոբերտ Հայրապետյանը ազատության մեջ է:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը իրենց մեքենայով փակել են այն մեքենայի ճանապարհը, որով երթևեկել է տուժող Շանթը: Երբ վերջինս մեքենայից իջել է՝ «զրուցելու», նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ Սերժն ու Ռոբերտը նկատել են տեղանքում գտնվող ոստիկանների, մեքենան ընթացքի մեջ են դրել ու փախել են՝ շարունակելով բռնած պահել Շանթի ձեռքը, նրան, փաստորեն, քարշ տալով իրենց մեքենայի կողքից:

Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 20-30 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ինքը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:

Իրանահայ տուժողը դատական այս նիստին ներկայացել էր «Press» բեյջով ու լուսանկարչական լուրջ ապարատով: Ըստ երևույթին՝ նա փորձում էր այդ ատրիբուտներով ավելի պաշտպանված զգալ իրեն: Նաև ավելի համարձակ էր արտահայտում իր դժգոհությունը դատական քննության ձգձգումների վերաբերալ:

Ամբաստանյալ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանը հանդես եկավ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ անցկացվել է համալիր դատակենսաբանական-դատաբժշկական փորձաքննություն, որի դատաբժշկական մասում դատաբժիշկ փորձագետը նշել է, թե իրարամերժ ելակետային տվյալներ են ներկայացվել դեպքի վերաբերյալ, չեն տրամադրվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստն ու կոշիկները, նման իրավիճակում հնարավոր չի համարվում որոշելու տուժողին պատճառված մարմնական վնասվածքների առաջացման իրավիճակային մեխանիզմը:

Տուժողը դատարանում ցուցմունք է տվել, թե ինքը ցանկացել է մեքենայից դուրս բերել վարորդի կողքին նստած երիտասարդին ու խոսել հետը, աջ ձեռքը մինչև արմունկը ներս է տարել մեքենայի կիսաբաց լուսամուտից, իսկ վարորդի կողքին նստած երիտասարդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, հավանաբար երկու ձեռքով բռնել է իր ձեռքից, չի թողել այն դուրս բերել, մեքենան առաջ են վարել ու իրեն 30-40 մետր քարշ են տվել մեքենայի կողքից: Ինքը մեքենայից բռնված չի եղել, եթե բռնված լիներ՝ մեքենայի ընթացքի ժամանակ բաց կթողներ ու քարշ չէր տրվի մեքենայի կողքից, վնասվածքներ չէր ստանա, մեջքը չէր վառվի: Իր զգացողությամբ՝ իր ձեռքը մեքենայի ներսից բռնել էին երկու ձեռքով, իր ոտքերը կտրվել էին գետնից…

Ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը այլ բան է ասել՝ ըստ նրա՝ տուժողն է երկու ձեռքերով կառչել իրենց մեքենայից, ընթացքի ժամանակ բաց չի թողել, այդ պատճառով քարշ է տրվել մեքենայի կողքից: Ինքը չէր կարող հաղթանդամ տուժողի մեկ ձեռքից այնպես բռնել, որ նա ձեռքը չկարողանա հանել մեքենայի ներսից, ու նրա ոտքերն էլ կտրվեին գետնից:

Դատաբժիշկ փորձագետը դատարանում հարցաքննվելիս ասել է՝ մեքենայի կողքից քարշ տալու դեպքում տուժողի վնասվածքներն ավելի ծանր կլինեին, նա կոտրվածքներ էլ կունենար:

Պաշտպան Գրիգորյանը նշեց, որ գործում առկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը լրիվ չէ, անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ նույն փորձագիտական կենտրոնում, նույն դատաբժիշկ փորձագետի մասնակցությամբ՝ նրան տրամադրելով դատարանում տուժողի տված ցուցմունքի ձայնագրառումը:

Մեղադրող դատախազն առարկեց այդ միջնորդության դեմ, պահանջեց այն մերժել՝ անհիմն լինելու պատճառով: Տուժողը նույնպես առարկեց՝ նշելով, թե դեպքը չորս տարի առաջ է կատարվել, ի՞նչ դատաբժշկական փորձաքննություն պիտի կատարվի:

Դատարանը բավարարեց պաշտպան Գրիգորյանի միջնորդությունը, նշանակեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է կատարվի նույն դատաբժշկի կողմից նույն փորձագիտական կենտրոնում:

Փորձագետին առաջադրվող հարցերից էին՝ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆիզիկական տվյալներով կարո՞ղ էր մեքենայի առջևի նստատեղին նստած՝ մեքենայից դուրս գտնվող տուժողի ձեռքից այնպես բռնել ու պահել, որ նա քարշ տրվեր մեքենայի կողքից: Այդ դեպքում հնարավո՞ր էր, որ տուժողի դաստակին բռնվածքի հետքեր չմնային, նա կոտրվածքներ չստանար: Տուժողի կողմից նշված իրավիճակում նա կարո՞ղ էր ստանալ այն վնասվածքները, որ ստացել է…

Հնարավո՞ր է, որ հենց տուժողը կախված լիներ մեքենայից, քարշ տրվեր ու այդ պայմաններում ստանար վնասվածքները…

Մեղադրող դատախազը միջնորդեց որպես այլ ապացույց գործին կցել «hetq.am»-ում 2018 թվականի ապրիլին հրապարակված՝ տուժողի հեռախոսում առկա լուսանկարը. ըստ տուժողի՝ այդ լուսանկարն արված է դեպքից անմիջապես հետո, լուսանկարում իր վնասվածքն է:

Ամբաստանյալ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ նշելով, թե լրատվամիջոցում հրապարակված լուսանկարի առնչությունը տվյալ գործին որևէ ապացույցով հաստատված չէ, միանշանակ հնարավոր չէ ասել, որ դա հենց դեպքից հետո է լուսանկարված, ու հենց տուժողի ստացած վնասվածքն է պատկերված: Տվյալ լուսանկարը գործին վերաբերելի չէ:

Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ առողջությանը հասցված վնասվածքների բնույթը միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ է որոշվում, ներկայացված լուսանկարը հայտնի չէ՝ դեպքից հետո՞ է արված, և՝ հենց տուժողի՞ վնասվածքն է:

Երբ դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ մեղադրողը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, թե դատարանը ակնհայտ կանխակալ վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի հանդեպ:

Մեղադրողը իր ասածը հիմնավորեց նրանով, որ դատարանը, իր կարծիքով, անհիմն կերպով նշանակեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն և մերժեց իր ներկայացրած լուսանկարը գործին կցելու միջնորդությունը:

Դատարանը մեղադրողի միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը կավարտվի, ու եզրակացությունը կստացվի դատարանի կողմից:

Տուժողին մնում էր ավելի վրդովվել՝ դատական քննության նոր ձգձգման պատճառով: Տուժողի զայրույթն ու վիրավորանքը վերաբերում էր նրան, որ դեպքից անմիջապես հետո ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ փորձագետները իր վնասվածքը չեն լուսանկարել, իր հագուստն ու կոշիկները չեն առգրավել, իսկ հիմա ասում են, թե հագուստն ու կոշիկները չլինելու պատճառով չեն կարող լիարժեք եզրակացություն տալ կամ իր կողմից կատարած՝ իր իսկ վնասվածքի լուսանկարը համարում են կեղծ և այս գործին չվերաբերող:

Դատական քննությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված