Գնդակահարվել է դաղստանցի պոռնոդերասանուհին
ԱշխարհԱյն մասին, որ պոռնոֆիլմերում նկարահանվող Կիրա Queen մականունով դագեստանուհի Ադա Մախաչաևային վտանգ է սպառնում, հայտնի է դարձել դեռևս մարտին։ Չնայած դրան՝ աղջիկը չի հրաժարվել սիրելի աշխատանքից և կարիերան շարունակել է Սանկտ Պետերբուրգում։
Սակայն այստեղ էլ չարագործները գտել են նրան։ Դրանից հետո նա փախել է Բուդապեշտ, սակայն ապարդյուն։ Կնոջը մեղադրում են իսլամը պղծելու մեջ, իսկ նա պնդում է, որ աթեիստ է։
Համացանցում «Մահապատիժ» խորագրով տեսագրություն է հրապարակվել, որտեղ Մախաչաևային նման կապված աղջիկը պառկած է գետնին և նրան գնդակահարում են։