«Երեւան Սիթի»-ի մոտ կնոջը կողոպտած կասկածյալներին արագ գտել են
ՀասարակությունԵրեւանում, հունիսի 1-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 46-ամյա Անահիտ Խ.-ն ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգել է, որ Էրեբունու փողոցում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ 2 հոգի իր պարանոցի շղթան պոկել եւ փախել են։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուժած քաղաքացին ոստիկաններին մատնացույց է արել իրեն կողոպտած կասկածյալին եւ Էրեբունու ոստիկանները տաք հետքերով կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 24-ամյա Գեւորգ Ղ.-ին:
Ոստիկանները պարզել են նաեւ մյուս կասկածյալի ինքնությունը, ով 24-ամյա Համլետ Գ.-ն է, ով հունիսի 2-ին, մեղայականով ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, ինչպես նաեւ ներկայացրել գողոնը՝ ոսկյա շղթան։
Հարուցվել է քրեական գործ՝ Գեւորգ Ղ.-ն եւ Համլետ Գ.-ն ձերբակալվել են։