Ո՞ր խմիչքն է ամենաշատն ազդում աղջկա սեռական ցանկության վրա
LifeԳիտնականները գիտափորձ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ալկոհոլային որ խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա: Հետազոտությանը 450 կին է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել: Մի խումբը խմել է կոնյակ, մյուսը` գինի:
Հետո աղջիկներին սեքսուալ նկարներ են ցույց տվել, ապա արյան անալիզ վերցրել` տեստոստերոնի մակարդակը որոշելու համար: Պարզվել է, որ կոնյակ խմածների մոտ հորմոնի մակարդակն ավելի բարձր է եղել:
Այսպիսով, ըմպելիքների մեջ առաջատար է կոնյակը, որը մեծացնում է սիրով զբաղվելու ցանկությունը։